Լերոյ Սանեն մոտ է «Բավարիայի» հետ պայմանագիրը երկարաձգելուն

«Բավարիայի» վինգեր Լերոյ Սանեն մոտ է մյունխենյան ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուն։ Այս մասին հայտնում է Bild-ը։

Ըստ աղբյուրի՝ կողմերը մոտ են նոր աշխատանքային համաձայնագրի ստորագրմանը։

Նշվում է, որ պայմանագիրը նախատեսված կլինի երեք տարով։ Միաժամանակ կկրճատվի 29-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը։

Գործող պայմանագրով Սանեի աշխատավարձը կազմում է տարեկան 20 միլիոն եվրո:

Գերմանացի ֆուտբոլիստը «Բավարիայում» հանդես է գալիս 2020 թվականի ամառվանից։

Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման, որոնցում դարձել է 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։