«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը տուգանվել է։ Դեռևս փետրվարին, երբ «ներաձուրիները» 0-1 հաշվով պարտվեցին «Յուվենտուսին», տեսախցիկները ֆիքսել էին միլանյան թիմի ավագի անպարկեշտ արտահայտությունները:
Այժմ Մարտինեսը տուգանվել է 5000 եվրոյով։ Հասկանալի է, որ նման տուգանքը չի հարվածի Լաուտարո Մարտինեսի գրպանին։ Դատավարության ժամանակ արգենտինացի ֆուտբոլիստն ընդունել է իր մեղքը։ 2024/2025 մրցաշրջանում Մարտինեսը անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
«Ինտերը» գլխավորում է Իտալիայի առաջնությունը։ Սիմոնե Ինձագիի թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի ապրիլի 8-ին Չեմպիոնների լիգայի շրջանակներում «Բավարիայի» հետ։