Լամին Յամալը չի ցանկանում, որ առաջատարներից մեկը լինի թիմի մեկնարկային կազմում

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը չի ցանկանում, որ Ռոբերտ Լևանդովսկին լինի թիմի մեկնարկային կազմում։ Ինչպես հաղորդում է El Nacional-ը, երիտասարդ ֆուտբոլիստը նախընտրում է խաղալ Ֆերրան Տորեսի հետ։

Աղբյուրի համաձայն՝ Յամալը շատ լավ հարաբերություններ ունի լեհ հարձակվողի հետ, սակայն խաղադաշտում նա նախապատվությունը տալիս է Տորեսին։ Ավելին, հաղորդվում է, որ Յամալն արդեն դիմել է կատալոնացիների գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին՝ առաջարկելով Լևանդովսկու փոխարեն մեկնարկային կազմում ընդգրկել Ֆերան Տորեսին։