Կիլիան Մբապպե. «Երբեմն ես ճիշտ եմ անում, երբեմն՝ ոչ»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն խոստովանել է, որ շատ չի սիրում լրագրողների հետ խոսել:

«Ես շատ չեմ խոսում, չեմ սիրում հարցազրույցներ տալ, բայց որոշ իրավիճակներում պետք է ամեն ինչ պարզաբանեմ, քանի որ հակառակ դեպքում մարդիկ կարող են սխալ կարծիք ունենալ ինչ-որ բանի մասին:

Երբեմն ես ճիշտ եմ անում, երբեմն՝ ոչ, բայց մենք բոլորս էլ մարդ ենք: Կյանքն այնքան էլ լավ չէր լինի, եթե բոլորը կատարյալ լինեին»,- Մբապպեի խոսքերն է մեջբերում laSexta-ն:

Հիշեցնենք, որ Կիլիան Մբապպեն իր առաջին մրցաշրջանն է անցկացնում Մադրիդի «Ռեալում»: Մրցաշրջանի սկզբում հարձակվողը հաճախ էր քննադատվում վատ ելույթների համար, սակայն այժմ «Լոս Բլանկոսի» կազմում անցկացրած 47 խաղում ֆրանսիացին դարձել է 33 գոլի հեղինակ: