«Բարսելոնայի» և Ֆրանսիայի հավաքականի աջ պաշտպան Ժյուլ Կունդեն երկար ժամանակ է բաց չի թողնում իր թիմերի հանդիպումները։
26-ամյա ֆուտբոլիստը մշտապես խաղադաշտ է դուրս եկել 100 անընդմեջ պաշտոնական հանդիպումներում ակումբի և ազգային հավաքականների համար՝ առանց որևէ բացակայելու, հայտնում է Managing Barca-ն։
Վերջին անգամ նա մնացել է պահեստայինների նստարանին նախորդ տարի: Այս մրցաշրջանում Ժյուլ Կունդեն Հանս-Դիտեր Ֆլիկի թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 47 խաղում դարձել է երեք գոլի և ութ գոլային փոխանցման հեղինակ։
Չորեքշաբթի օրը «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում սեփական հարկի տակ կխաղա Դորտմունդի «Բորուսիայի» հետ։