«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ջեյդոն Սանչոն, ով ներկայումս վարձավճարով հանդես է գալիս Լոնդոնի «Չելսիում», կարող է կարիերան շարունակել անգլիական մեկ այլ ակումբում։
Ինչպես հայտնում է Todofichajes-ը, 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Վուլվերհեմփթոնը»։ «Գայլերի» ղեկավարությունը պատրաստ է Սանչոյի գնման համար հատկացնել 30-35 մլն եվրո։
Սանչոյի վարձակալության պայմանագիրը «թոշակառուների» հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Անգլիայի առաջնության այս մրցաշրջանում կիսապաշտպանը 25 հանդիպում է անցկացրել, դառնալով՝ երկու գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։