Նոր տեղեկություն Վիրջիլ վան Դեյկի ապագայի վերաբերյալ

«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը մեկնաբանել է իր ապագան:

Հոլանդացին խոստովանել է, որ պայմանագրի երկարաձգման շուրջ իր բանակցություններում առաջընթաց կա։ «Այո, առաջընթաց կա: Չգիտեմ՝ կմնա՞մ: Նայեք, սրանք ներքին քննարկումներ են և կտեսնենք: Ես սիրում եմ ակումբը, սիրում եմ երկրպագուներին»,- լրագրողներին ասել է վան Դեյկը:

Կիրակի օրը «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 2։3 հաշվով պարտվեց «Ֆուլհեմին»։ Արնե Սլոտի թիմը գլխավորում է Անգլիայի Պրեմիեր լիգան՝ 11 միավորով առաջ երկրորդ տեղում գտնվող «Արսենալից»:

Անգլիայի առաջնության հերթական տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ կխաղա «Վեսթ Հեմի» հետ