Ֆրենկի դե Յոնգը իր գործակալին հայտնել է իր ծրագրերի մասին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը մտադիր է մնալ ակումբում: Այս մասին հայտնում է AS-ը:

Ըստ աղբյուրի՝ Դե Յոնգը պատրաստ է երկարաձգել պայմանագիրը կատալոնական ակումբի հետ։

Հոլանդացի ֆուտբոլիստը նույնիսկ չի ցանկանում դիտարկել այլ ակումբների առաջարկները, որոնց մասին հայտնել է իր գործակալին:

Ֆրենկի դե Յոնգի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը: