Ֆերան Տորեսը կարող է փոխել ակումբային գրանցումը

«Ասթոն Վիլան» շարունակում է հետաքրքրվել «Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորեսով։ Անգլիական ակումբը արդեն մի քանի ամիս է, ինչ իսպանացու հավակնորդների թվում են։

Ինչպես հայտնում է El Nacional-ը, բիրմինգհեմյան ակումբը պատրաստ է «Բարսելոնային» 50 մլն եվրո առաջարկել 25-ամյա ֆուտբոլիստի համար, ով կանոնավոր տեղ չունի Հանս-Դիտեր Ֆլիկի թիմի մեկնարկային կազմում։

Transfermarkt-ը Ֆերան Տորեսի տրանսֆերային արժեքը գնահատում է 28 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում «Բլաուգրանայի» կազմում անցկացրած 36 խաղում հարձակվողը խփել է 16 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնական գրանդի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։