«Մանչեսթեր Սիթիի» հարձակվողական ոճի կիսապաշտպանը հարձակման է ենթարկվել «Օլդ Թրաֆորդում» կիրակի օրը կայացած Պրեմիեր լիգայի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ դերբիից հետո:
«Կարմիր սատանաների» երկրպագուն մի կերպ կարողացել է հարձակվել Գրեյլիշի վրա և իբր ապտակել խաղացողին: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, մի տղամարդու ձերբակալել են, նրան մեղադրանք է առաջադրվել։ Նա ամռանը կհայտնվի Manchester Crown Court-ում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այս տհաճ միջադեպից հետո Ջեք Գրիլիշը լուրջ վնասվածքներ չի ստացել։ «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Մանչեսթեր Սիթին» չեն գոհացրել հավաքված հանդիսատեսին գոլերով. դերբին ավարտվել է 0։0 հաշվով։