«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն կարող է կարիերան շարունակել եվրոպական մեկ այլ բարձրակարգ ակումբում։
Նշենք, որ 33-ամյա ֆուտբոլիստը մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակ կունենա և կլքի մանչեսթերյան ակումբը։
Ինչպես հայտնում է El Nacional-ը, ՊՍԺ-ն լրջորեն հետաքրքրված է ֆուտբոլիստի տրանսֆերով։ Կևին Դե Բրույնեն տասը տարի է, ինչ հանդես է գալիս «Մանչեսթեր Սիթիում»։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ բելգիացին ցանկանում է կարիերան շարունակել MLS-ում։