Էրիկ տեն Հագը կարող է աշխատանքի անցնել Իտալիայում

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Էրիկ տեն Հագը պատրաստ է կարիերան շարունակել Իտալիայում։

Հոլանդացին անցյալ տարվա հոկտեմբերին հեռացվեց «կարմիր սատանաների» գլխավոր մարզչի պաշտոնից։

Ինչպես հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան, Էրիկ տեն Հագի այցը «Ստադիո Օլիմպիկո», որտեղ կիրակի օրը հանդիպեցին «Ռոման» և «Յուվենտուսը», պատահականություն չէր։ Հոլանդացի մասնագետին հետաքրքրում են Ա Սերիայում աշխատելու տարբերակները, և նա պատրաստակամորեն կդիտարկի այս հնարավորությունը, եթե առաջարկ ստանա։

Էրիկ տեն Հագը «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատում էր 2022 թվականի ամառվանից։ Նախկինում նա գլխավորել է Ամստերդամի «Այաքսը»։