«Բարսելոնայի» հարձակվողը չի ցանկանում, որ Լևանդովսկին լինի թիմի մեկնարկային կազմում

Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի վինգեր Լամին Յամալը չի ​​ցանկանում մեկնարկային կազմում տեսնել լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն:

Այս մասին հայտնում է El Nacional-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 17-ամյա եզրային հարձակվողը, չնայած լեհի հետ լավ հարաբերություններին, նախընտրում է խաղալ Ֆերան Տորեսի հետ։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Պեդրին և Լամին Յամալը դիմել են գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին՝ Տորեսին մեկնարկային կազմում տեղափոխելու խնդրանքով, ով այս մրցաշրջանում հանդիպումները հիմնականում սկսում է պահեստայինների կազմում։

Ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին ակումբի կազմում անցկացրած 29 խաղում դարձել է 25 գոլի հեղինակ և հանդիսանում է առաջնության լավագույն ռմբարկուն։

Չեմպիոնների Լիգայում նա 10 խաղում խփել է 9 գոլ։