«Մանչեսթեր Սիթին» լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում «Ասթոն Վիլայի» 22-ամյա կիսապաշտպան Մորգան Ռոջերսի նկատմամբ, ով ժամանակին հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիի» երիտասարդական թիմերում։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։
Ըստ աղբյուրի՝ թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հույս ունի, որ ակումբը կկարողանա պայմանագիր կնքել Ռոջերսի հետ։ Ընդգծվում է, որ ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Մանչեսթեր Սիթին» պետք է չափազանց շահավետ առաջարկ անի, քանի որ «Ասթոն Վիլան» նրա հետ պայմանագիրը երկարաձգել էր անցած նոյեմբերին։
Այս մրցաշրջանում Ռոջերսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 44 հանդիպման, որոնցում դարձել է 13 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։