«Արսենալն» ու «Լիվերպուլը» կպայքարեն «Քրիսթալ Փելասի» ֆուտբոլիստի համար

«Քրիսթալ Փելասի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Էբերեչի Էզեն շարունակում է մնալ անգլիական Պրեմիեր լիգայի գրանդների տեսադաշտում:

26-ամյա ֆուտբոլիստի համար պայքարում այս պահին առաջատար են Լոնդոնի «Արսենալն» ու «Լիվերպուլը», հաղորդում է CaughtOffside-ը:

Նախկինում խաղացողի նկատմամբ հետաքրքրությունը վերագրվում էր նաև «Թոթենհեմին» և «Մանչեսթեր Յունայթեդին»: Ընթացիկ մրցաշրջանում Էբերեչի Էզեն «Քրիսթալ Փելասի» կազմում անցկացրած 33 խաղում դարձել է 6 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:

Կիսապաշտպանը վերջերս խփեց իր դեբյուտային գոլը Անգլիայի հավաքականի կազմում՝ մարտին 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական խաղում խոցելով Լատվիայից իրենց մրցակցի դարպասը։

Transfermarkt պորտալը կիսապաշտպանին գնահատում է 55 միլիոն եվրո։