«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոտը խոսել է Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրի՝ «Ֆուլհեմի» հետ հանդիպումից հետո (2-3):
«Ես հիասթափված եմ իմ թույլ տված սխալներից: Բայց ոչ միայն ես, նաև խաղացողները, երկրպագուները: Այնուամենայնիվ, մենք հաճախ չենք սխալվում, և եթե ինչ-որ վատ բան է պատահում, խաղացողները փորձում են շտկել իրավիճակը:
Ես դա տեսա «Ֆուլհեմի» դեմ խաղում: Դա կարող է պատահել: Եթե սխալվում ես, պատժվում ես դրա համար»,- Սլոտի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։