Դարպասապահ Վոյցեխ Շչեսնիի անպարտելի շարքը «Բարսելոնայում» հասել է 20 հանդիպման: Շաբաթ օրը «բլաուգրանան» միավորները կիսեց «Բետիսի» հետ խաղում (1-1):
34-ամյա լեհի հետ Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը դեռևս անպարտելի է: Անցկացված 20 խաղում՝ 17 հաղթանակ, ևս երեք ոչ-ոքի։
Վոյցեխ Շչեսնին «Բարսելոնային» է միացել անցյալ տարվա հոկտեմբերին:
Հունվարին «Յուվենտուսի» նախկին դարպասապահը մեկնարկային կազմից դուրս թողեց Ինյակի Պենային, ով նախկինում փոխարինել էր վնասվածք ստացած Մարկ-Անդրե տեր Շտեգենին։