Հայտնի է՝ ինչ է տեղի ունեցել Ռաֆինյայի, Մարկ-Անդրե տեր Շտեգենի և Հանս-Դիտեր Ֆլիկի միջև

Ռաֆինյան վիճաբանել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի և դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի հետ՝ շաբաթ երեկոյան «Բետիսի» հետ 1-1 հաշվով ավարտված խաղից հետո։

Ինչպես հայտնում է Sport-ը, Ռաֆինյայի և Տեր Շտեգենի միջև խնդիրներ չկան։ Դարպասապահը պարզապես փորձում էր հանգստացնել Ռաֆինյային մրցավարական որոշումների հետևանքով։

Հիշեցնենք, որ այս խաղից հետո կատալոնական ակումբը 4 միավորով առաջ է գտնվում երկրորդ տեղով ընթացող Մադրիդի «Ռեալից»։

Ռաֆինյան այս մրցաշրջանում «Բարսելոնայի» լավագույն խաղացողներից մեկն է։ Նրա հաշվին կա 24 գոլ և 13 գոլային փոխանցում բոլոր մրցաշարերում։