«Սպորտինգը» պատրաստ է հարձակվող Վիկտոր Գյոկերեսին այլ ակումբ բաց թողնել ոչ թե պայմանագրով նախատեսված 85 միլիոն ֆունտի, այլ 55-70 միլիոն ֆունտով։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի համաձայն՝ շվեդ ֆուտբոլիստին ձեռք բերելով հետաքրքրված են «Արսենալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»: Անձամբ՝ Գյոկերեսը, հակված է տեղափոխվել «Արսենալ», քանի որ այս թիմն ունակ է պայքարել Անգլիայի առաջնությունում և Չեմպիոնների Լիգայում հաղթանակի համար։
Սակայն «կարմիր սատանաների» օգտին է այն, որ նրանց գլխավոր մարզիչը Ռուբեն Ամորիմն է, ում հետ Գյոկերեսը աշխատել է «Սպորտինգում»։
Այս մրցաշրջանում շվեդը բոլոր մրցաշարերում մասնակցել է 43 հանդիպման, որոնցում դարձել է 43 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառը։