Ռուբեն Դիաշը ստացել է մանչեսթերյան դերբիների պատմության ամենաարագ դեղին քարտը

Անգլիայի առաջնությունում կայացել են 31-րդ տուրի հանդիպումները, որոնցից կենտրոնականը «Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումն է:

Վերջին խաղի արդեն առաջին րոպեին «քաղաքայիններից» Ռուբեն Դիաշը դեղին քարտ ստացավ։ Նրա «դեղին քարտը» դարձավ մանչեսթերյան դերբիում տրված ամենաարագ զգուշացումը ողջ պատմության ընթացքում։

Հիշեցնենք, որ վերջին հանդիպումն ավարտվել էր ձանձրալի գոլազուրկ ոչ-ոքիով, այն սպասարկում էր մրցավար Ջոն Բրուքսը։