Ռուբեն Ամորիմը ցանկանում է մեկ-երկու մեծ ֆուտբոլիստների հրավիրել թիմ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը մեկնաբանել է իր տրանսֆերային նպատակները։

«Ուզում եմ կենտրոնանալ մեր ուժեղ կողմերի վրա և բերել մեկ կամ երկու մեծ խաղացողի: Չեմ կարող ինձ թույլ տալ ասել, թե չորս տարի հետո մենք կփորձենք ինչ-որ բան հաղթել: Պետք է շատ ավելի լավը դառնանք, մենք հսկայական ակումբ ենք», – Ամորիմի խոսքերը մեջբերել է Goal-ը: