Մադրիդի «Ռեալը» պատասխանել է Վիրջիլ վան Դեյկին ձեռք բերելու առաջարկին

«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկի ապագան մնում է անորոշ։ Անգլիական ակումբի հետ նրա պայմանագրի ավարտին երեք ամսից քիչ ժամանակ է մնացել։

Defensa Central-ին հայտնի է դարձել, որ 33-ամյա վան Դեյկի գործակալը վերջերս կապ է հաստատել Մադրիդի «Ռեալի» հետ և առաջարկել պաշտպանին ամռանը ձեռք բերել ազատ գործակալի կարգավիճակով։

Մադրիդցիները բացասական պատասխան են տվել. «Շնորհակալություն, բայց սա այն չէ, ինչ մենք փնտրում ենք», – ըստ աղբյուրի, եղել է Մադրիդի «Ռեալի» պատասխանը։

Վիրջիլ վան Դեյկը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2018 թվականից։