Կատալոնական «Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյան բղավել է «Բետիսի» դեմ հանդիպման մրցավարի օգնականի վրա։
«Դուք չեք կարող ինձ ասել, որ փակեմ բերանս: Դուք չեք կարող այդպես արտահայտվել ինձ հետ խոսելիս», – ասել է Ռաֆինյան:
Հիշեցնենք, որ հանդիպումը կայացավ «Մոնժուիկում» և ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Իսպանիայի առաջնության 30 տուրից հետո «Բարսելոնան» վաստակել է 67 միավոր եւ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։
Հանս-Դիտեր Ֆլիկի սաները չորս միավորով գերազանցում են երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին»: «Բետիսը» հինգերորդ տեղում է: