Պետեր Շմեյխելը նշել է, թե ում է հիշում, երբ դիտում է Կևին Դե Բրույնեի խաղը

Դանիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելը խոսել է բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի մասին։

Նա երկար տարիներ հանդես է գալիս «Մանչեսթեր Սիթիում», սակայն վերջերս հայտարարվեց, որ հեռանալու է ակումբից։ Կարծում եմ, յուրաքանչյուր ֆուտբոլասեր սիրում է դիտել Դե Բրույնեի խաղը:

Նրա փոխանցումը, խաղի տեսլականը հազվագյուտ է: Անձամբ ինձ դա հիշեցնում է Փոլ Սքոուլզին, ում հետ խաղացել եմ նույն թիմում: Ես կհիշեի նաև Միքայել Լաուդրուպին, ով նույնպես նման կերպ էր տեսնում խաղադաշտը»,- դանիացի նախկին դարպասապահի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը: