Կևին Դե Բրույնեն վերջերս հայտարարեց մրցաշրջանի ավարտից հետո «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու մասին: «Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ցանկանում է կիսապաշտպանությունում նոր որակյալ խաղացող ձեռք բերել։
Ինչպես տեղեկացնում է El Nacional-ը, Գվարդիոլայի թիրախը կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոն է: Նշվում է, որ Օլմոն Գվարդիոլային գրավել է դեռևս, երբ հանդես էր գալիս Գերմանիայում։ Խոսեպը կարծում է, որ Դանին հիանալի կտեղավորվի իր խաղի մեջ։
«Բարսելոնան» կարող է ստիպված լինել վաճառել Դանի Օլմոյին ֆինանսական դժվարությունների պատճառով: 26-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը ներառում է 60 միլիոն եվրոյի գնման տարբերակ, ինչը կարող է հեշտացնել բանակցությունները: