Պեպ Գվարդիոլան ցանկանում է իր թիմում տեսնել «Ասթոն Վիլայի» ֆուտբոլիստին

«Ասթոն Վիլայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Մորգան Ռոջերսը հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկ այլ ներկայացուցչի տեսադաշտում։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։

Ռոջերսի գործող պայմանագիրն առյուծների հետ ավարտվում է 2030 թվականի հունիսի վերջին։ Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում Մորգանը անցկացրել է 30 հանդիպում։ Վինգերը խփել է ութ գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։