«Բարսելոնան» սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել «Բետիսին» Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի խաղում (1-1):
«Կապտանռնագույնները» կարող էին Մադրիդի «Ռեալի» նկատմամբ իրենց առավելությունը հասցնել վեց միավորի, սակայն չկարողացան ևս մեկ անգամ գրավել Սևիլիա քաղաքի ակումբի դարպասը։ Կատալոնական գրանդի միակ գոլի հեղինակը Գավին էր, ով 7-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը։
Ըստ Opta-ի՝ սա 18 տարվա մեջ առաջին դեպքն է, երբ «Բարսելոնան» երբեք չի կարողացել հաղթել «Բետիսին» Լա Լիգայի նույն մրցաշրջանի ժամանակ:
Դեկտեմբերին կայացած առաջին տուրի խաղում նույնպես գրանցվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշիվը։
«Բարսան» 67 միավորով 30 տուրից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Բետիսը» 48 միավորով հինգերորդն է: