Օմար Մարմուշը՝ «Մանչեսթեր Սիթիում» իր խաղային դիրքի մասին

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Օմար Մարմուշը հայտարարել է, որ պատրաստ է խաղալ այնտեղ, որտեղ նրան տեսնի Պեպ Գվարդիոլան։

Եգիպտոսցին «Սիթիին» միացել է հունվարին Ֆրանկֆուրտի «Այնտրախտից»:

«Հարձակման բոլոր դիրքերում ինձ հարմար եմ զգում: Հավաքականում խաղում եմ եզրում, «Մանչեսթեր Սիթիում»՝ ինը, ութ և եզրային դիրքերում: Դա կախված է նրանից, թե կոնկրետ ինչ է պետք մարզչին:

Ինձ թվում է, որ կարող եմ վտանգավոր լինել ցանկացած դիրքում: Ես միշտ փորձում եմ անել առավելագույնը և հետևել պահանջներին»,- գրում է «Gazeta.Ru»-ն:

26-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրած 12 խաղում դարձել է 6 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։