Միկել Մերինո. «Նա վերցրեց լավագույնը Գվարդիոլայից»

Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ Միկել Մերինոն խոսել է Միկել Արտետայի գլխավորությամբ աշխատելու մասին։

«Ես տեսա բաներ, որոնց վրա նախկինում երբեք չէի աշխատել: Մարզիչն ինձ օգնում է ավելին իմանալ ֆուտբոլի մասին և աճել: Արտետան շատ բազմակողմանի մարզիչ է: Նա վերցրեց լավագույնը Գվարդիոլայից:

Նրա գաղափարն է լինել գերիշխող թիմ և զգալիորեն սահմանափակել հակառակորդի գրոհները: Արտետան ունի իր տեխնիկան, իր մեթոդաբանությամբ»,- ասել է Մերինոն:

Մինչ «Արսենալ» տեղափոխվելը Միկել Արտետան աշխատել է Պեպ Գվարդիոլայի մարզչական շտաբում «Մանչեսթեր Սիթիում»: Հաջորդ հանդիպումը «Արսենալը» կանցկացնի երեքշաբթի օրը՝ ապրիլի 8-ին, Չեմպիոնների լիգայի շրջանակներում սեփական հարկի տակ «Ռեալի» դեմ։