«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը կիսվել է իրեն փոխարինող դարպասապահ Վոյցեխ Շչեսնիի խաղի մասին իր կարծիքով։
«Շչեսնին հիանալի է խաղում։ Նա անհատականություն է, և զգացվում է փորձը։ Ոչ միայն որպես դարպասապահ, այլ նաև որպես մարդ՝ նա ամեն օր մեծ օգնություն է ցուցաբերում թիմակիցներին։ Ես շատ լավ հարաբերություններ ունեմ նրա հետ։ Մենք ծանոթացել էինք դեռ մինչև այն, երբ նա պայմանագիր ստորագրեց «Բարսայի» հետ։
Նա թիմին մեծ հոգեկան հանգստություն է փոխանցում, և մենք հուսով ենք, որ նա կշարունակի նույն կերպ։ Ես շատ հպարտ եմ, թե ինչպես են խաղացողները հաղթահարում խաղերը և շատ գոհ եմ թիմի խաղից», – ասել է գերմանացի դարպասապահը։