«Բարսելոնայի» գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը անդրադարձել է երկարատև բացակայությունից հետո իր վերադարձի ժամկետին։
«Ես չունեմ հստակ վերադարձի օր։ Ամեն օր խոսում եմ մարզչի հետ, բայց մենք չենք քննարկում վերադարձը։ Պետք է ավարտեմ վերականգնումս և թիմի հետ վերադառնամ ընդհանուր դինամիկային։
Ամեն ինչ կախված է զգացողություններից։ Մեր նպատակը՝ վերադառնալ այս մրցաշրջանի ընթացքում։ Երբ պատրաստ լինեմ, կխոսեմ Հանսիի հետ ու կընդունենք լավագույն որոշումը՝ բոլորիս համար», – ասել է դարպասապահը։