Մանուել Նոյերը վերսկսել է մարզումները

«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը վերսկսել է գնդակով մարզումները։ Այս մասին հայտնում է մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ 39-ամյա դարպասապահը վնասվածք էր ստացել մարտի 5-ին՝ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում (3-0) «Բայերի» դարպասը խփած գոլը տոնելիս։

Մարտի 22-ին Նոյերը, ով սկսել էր վերականգնողական մարզումները, անհարմարություն զգաց սրունքի մկանում։

Ընթացիկ մրցաշրջանում Նոյերը «Բավարիայի» կազմում անցկացրել է 33 հանդիպում՝ բաց թողնելով 26 գոլ և անառիկ պահելով դարպասը 18 հանդիպումներում։