«Լիվերպուլը» տհաճ անակնկալ է մատուցել իր երկրպագուներին՝ հյուրընկալվելիս 2-3 հաշվով պարտվելով «Ֆուլհեմին»։
Արնե Սլոտի թիմի համար այս պարտությունը երկրորդն էր այս առաջնությունում։ Առաջինը տեղի ունեցավ սեպտեմբերի 14-ին, երբ մերսիսայդցիները տանը 0:1 հաշվով պարտվեցին «Նոթինգհեմ Ֆորեսթին»:
Դրանից հետո անցել է 204 օր։ Եթե հաշվի առնենք արտագնա հանդիպումները, ապա վերջին անգամ «Լիվերպուլը» Պրեմիեր լիգայում պարտվել է գրեթե մեկ տարի առաջ՝ 2024 թվականի ապրիլի 24-ին, այնուհետև դերբիում պարտվել են «Էվերթոնին» 0-2 հաշվով։
Պրեմիեր լիգայում «Լիվերպուլը» առաջատարն է, սակայն երկրորդ տեղ զբաղեցրած «Արսենալի» հետ տարբերությունը տուրի վերջում 12-ից կրճատվել է մինչև 11 միավոր։
Շաբաթ օրը «զինագործները» ոչ-ոքի են խաղացել «Էվերթոնի» հետ՝ 1-1: