«Լիվերպուլը» Իբրահիմա Կոնատեին փոխարինող է գտել

Պաշտպան Իբրահիմա Կոնատեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ «Լիվերպուլից»։ Մերսիսայդյան թոփ-ակումբը սկսել է փնտրել նրան պոտենցիալ փոխարինող:

Ըստ Africafoot պորտալի՝ պորտուգալական «Բրագայի» պաշտպան Սիկու Նյակատեն անգլիական ակումբի տեսադաշտում է։ Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագրով նախատեսված է 30 միլիոն եվրո փոխհատուցում։ շ

Նրա գործող պայմանագիրը պորտուգալացու հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը: 2024/2025 մրցաշրջանում Նյակատեն մասնակցել է 31 հանդիպման։ Պաշտպանը դարձել է երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։