Անգլիական «Լիվերպուլն» ակտիվորեն աշխատում է տրանսֆերային շուկայում՝ փորձելով փոխարինող գտնել պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին։ Ֆուտբոլիստը հաջորդ ամառ կարող է հեռանալ ակումբից և պայմանագիր կնքել Մադրիդի «Ռեալի» հետ։
«Լիվերպուլը» ներկայումս դիտարկում է պաշտպանությունը փոխելու մի քանի տարբերակներ, հայտնում է Sportsmole-ը: Գնման հիմնական թեկնածուն «Բայերի» խաղացող Ժերեմի Ֆրիմպոնգն է։ Տրանսֆերների փորձագետ Դեյվիդ Լինչի կարծիքով՝ սա լավագույն տարբերակը չէ, քանի որ նրա խաղաոճը չի սազում նոր թիմին։
Նա խոստովանել է, որ Տրենտի տեղը կարող է զբաղեցնել «Լիվերպուլի» մեկ այլ խաղացող՝ Քոնոր Բրեդլին։
«Ես կցանկանայի տեսնել, որ նրանք Քոնոր Բրեդլիին դարձնեն սովորական աջ պաշտպան, կարծում եմ, որ նա բավական լավն է: Այս դեպքում նրանք դեռ պետք է պայմանագիր կնքեն աջ պաշտպանի հետ, բայց դա պետք է լինի ինչ-որ մեկը որպես փոխարինող»: