«Արսենալի» վինգեր Լեանդրո Տրոսարը բացատրել է «Էվերթոնի» դեմ խաղում (1-1) բաց թողած հաղթանակը։
Բելգիացին 34-րդ րոպեին առաջ մղեց «զինագործներին», ինչին Մոյեսի սաները երկրորդ խաղակեսի սկզբում պատասխանեցին գոլով: Մնացած ժամանակում գոլեր չգրանցվեցին։
«Ամոթ է, մենք ուրիշ բան էինք սպասում։ Կարծում էինք, որ կհեռանանք երեք միավորով: Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ լավ հանդես եկանք, բայց երկրորդ խաղակեսը վատ սկսեցինք, որը հանգեցրեց 11 մետրանոցի և գոլի:
Պետք է ամեն ինչ մինչև վերջ տեսնել, հատկապես նման դժվարին հանդիպումներում: Պետք է վերահսկեինք խաղը 1-0 հաշվով: Սա այն էր, ինչ մեզ պակասում էր», – ասել է Լեանդրո Տրոսարը:
«Արսենալը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է՝ «Լիվերպուլից» հետ մնալով 11 միավորով։