«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն կարող է կարիերան շարունակել եվրոպական մեկ այլ բարձրակարգ ակումբում։ 33-ամյա ֆուտբոլիստը մրցաշրջանի ավարտից հետո կդառնա ազատ գործակալ: Նրա պայմանագիրը «Սիթիի» հետ չի երկարաձգվի:
Բելգիացին վաղուց պահանջված է Սաուդյան Արաբիայում, սակայն Եվրոպայում կան ակումբներ, որոնք ցանկանում են աստղային կիսապաշտպանին իրենց շարքերում տեսնել։
Ինչպես տեղեկացնում է El Nacional-ը, ՊՍԺ-ն հետաքրքրված է ֆուտբոլիստի տրանսֆերով: Կևին Դե Բրույնեն տասը տարի է, ինչ խաղում է «Մանչեսթեր Սիթիում»։ Հունիսին նա կդառնա 34 տարեկան։
Օրերս ՊՍԺ-ն իրեն երաշխավորեց Ֆրանսիայի Լիգա 1-ի հերթական տիտղոսը։