Ջուդ Բելինգհեմ․ «Ինչ-որ բան պետք է փոխվի մինչև երեքշաբթի»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմն ասել է, թե ինչ է մտածում «Վալենսիայի» դեմ պարտության մասին (1-2)։

Հանդիպումը կայացել է շաբաթ օրը Լա լիգայի 30-րդ տուրի շրջանակներում։ «Չղջիկները» Սանտյագո Բեռնաբեուում սենսացիոն հաղթանակ տարան Ուգո Դուրոյի՝ 95-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ:

«Մենք ոչ մի տեղ ցույց չենք տվել պահանջվող մակարդակը: Ինչ-որ բան պետք է փոխվի մինչև երեքշաբթի», – գրել է Բելինգհեմը սոցիալական ցանցերում:

Երեքշաբթի օրը Մադրիդի «Ռեալը» կմեկնի Լոնդոն, որտեղ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումը կանցկացնի «Արսենալի» դեմ։

Կառլո Անչելոտտիի թիմը Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում «Բարսելոնայից» հետ մնաց 4 միավորով, քանի որ կատալոնացիները չկարողացան հաղթել «Բետիսին» (1-1):