Հայտնի է` որքան գումար է պահանջում «Սանդերլենդը» Ջոբ Բելինգհեմի համար

Ջուդ Բելինգհեմի կրտսեր եղբայրը, ով հանդես է գալիս «Սանդերլենդում», կարող է տեղափոխվել գրանդ ակումբ։

Ըստ Football Insider-ի, «Սանդերլենդը» «Չելսիին» հայտնել է այն գումարի մասին, որի դիմաց պատրաստ են բաց թողնել Ջոբ Բելինգհեմին՝ 20 միլիոն եվրո և ավելի։

Բանակցությունները դեռ սկզբնական փուլում են։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ երիտասարդ կիսապաշտպանի տրանսֆերով հետաքրքրված են նաև «Բայերը» և «Բորուսինա»։