«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը դրական է մեկնաբանել Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում «Բետիսի» հետ խաղում գրանցված ոչ-ոքին (1-1)։
«Վստահ եմ, որ թիմը տվեց ամեն ինչ։ Մենք չկարողացանք խփել հաղթական գոլը, բայց լավ պաշտպանվեցինք և անհաջողության մատնվեցինք մրցակցի դարպասի առաջ։ Ես գոհ եմ իմ տեսածից և իմ խաղացողների գործողություններից։
Հիմա ապրիլն է, մենք ևս մեկ միավորով ենք առաջ և լավ դիրքերում ենք։ Պետք է շարունակենք նույն ոգով»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝