Գավի․ «Ես ինձ շատ վստահ և շատ երջանիկ եմ զգում»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին մեկնաբանել է Լա լիգայի 30-րդ տուրի խաղում «Բետիսի» հետ ոչ-ոքին (1-1)։

«Հասկացանք, որ հաղթելու դեպքում առավելությունը կավելացնենք։ Ունեինք հնարավորություններ, բայց չօգտագործեցինք դրանցից։ Ոչ-ոքին դառը համ է թողնում։ Գոլից կարելի էր լիովին խուսափել։ Մենք բաց թողեցինք բոլորովին անհարկի գոլ։ Դա տեղի է ունենում, և մենք պետք է շտկենք այն։

Ինչ որոշում էլ կայացնի արբիտրը, այդպես էլ լինի, մենք չենք կարող միջամտել նրա որոշումներին։

Ի վերջո, ես գիտեմ, թե մարզիչը որքան է վստահում ինձ։ Ինձ չի հետաքրքրում, թե մարդիկ ինչ են ասում։ Ես ինձ շատ վստահ և շատ երջանիկ եմ զգում»,- Գավիի խոսքերն է մեջբերում Marca-ն։