Fastex Պրեմիեր Լիգա․ «Նոան» խոշոր հաշվով հաղթեց «Վեստ Արմենիային»

Fastex Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրի խաղում «Նոան» հանդիպեց «Վեստ Արմենիային»։ Հանդիպումն ավարտվեց 5-1 հաշվով՝ հօգուտ Ռուի Մոտայի թիմի։

38-րդ րոպեին տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձավ Հովհաննես Համբարձումյանը, Մաթեուս Այասը 49-րդ րոպեին երկրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը։ 80-րդ րոպեին Վահրամ Մախսուդյանն ինքնագոլի հեղինակ դարձավ։

Գոնսալու Գրեգորիոն 87-րդ րոպեին չորրորդ գնդակն ուղարկեց հյուրերի դարպասը։ 95-րդ րոպեին Բրունո Ալմեյդան 5-րդ գնդակն ուղարկեց «Վեստ Արմենիայի» դարպասը։ Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձավ Մարտին Գրիգորյանը։

Standings provided by Sofascore