Սոցցանցերում հայտնվել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի տեսանյութը։ «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկով երիտասարդ երկրպագուն Հոլանդին խնդրել է միասին լուսանկարվել:
Նորվեգացին չհրաժարվեց, բայց միևնույն ժամանակ նկարահանման ժամանակ ծածկեց տղայի շապիկի վրա Կարմիր սատանաների զինանշանը։
«Ձեզ համար նոր շապիկ վերցրեք», – կատակել է Հոլանդը:
«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Մանչեսթեր Սիթին» կիրակի օրը «Օլդ Թրաֆորդում» կհանդիպեն միմյանց դեմ: