«Չելսիի» կենտրոնական պաշտպան Ուեսլի Ֆոֆանան վնասվածքի պատճառով չի մասնակցի ընթացիկ մրցաշրջանի մնացած հանդիպումներին։
24-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել հինգշաբթի օրը կայացած «Թոթենհեմի» դեմ վերջին հանդիպման մեկնարկից առաջ։ Ինչպես այժմ հայտնի է դարձել, վնասվածքը լուրջ է՝ Ֆոֆանան չի կարողանա խաղալ մինչև մրցաշրջանի ավարտը, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ֆրանսիացուն վիրահատություն է սպասվում ազդրի մկանի հատվածում: Ընթացիկ մրցաշրջանում Ուեսլի Ֆոֆանան «Չելսիի» կազմում անցկացրել է 14 հանդիպում:
«Ազնվականների» հաջորդ խաղը կկայանա կիրակի օրը «Բրենտֆորդի» դեմ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին: