«Չելսին» կարող է լուրջ պատժամիջոցների ենթարկվել ՈւԵՖԱ-ի կողմից

«Չելսին» կարող է լուրջ պատժամիջոցների ենթարկվել ՈւԵՖԱ-ի կողմից:

Ակումբը խնդիրներ ունի ֆինանսական ֆեյր-փլեյի հետ կապված։ Ինչպես հայտնում է The Times-ը, ՈւԵՖԱ-ն թույլ չի տա լոնդոնյան ակումբին հաշվել կանանց հավաքականի վաճառքից և հյուրանոցների վաճառքից ստացված հասույթը։

Աղբյուրի համաձայն՝ «Չելսին» եվրոպական մրցաշարերին մասնակցելու հնարավոր խնդրի առաջ է կանգնած: Նշենք, որ «Չելսին» ներկայումս հանդես է գալիս Կոնֆերենցիաների լիգայում։ Այս մրցաշարի քառորդ եզրափակիչում Էնցո Մարեսկիի թիմի մրցակիցը կլինի լեհական «Լեգիան»։

Առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 10-ին Վարշավայում, իսկ պատասխան խաղը՝ ապրիլի 17-ին Լոնդոնում։ «Չելսին» այժմ Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում է: