Բրունո Ֆերնանդեշը՝ մանչեսթերյան դերբիի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը դերբիից առաջ խոսել է «Մանչեսթեր Սիթիի» մասին։ Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի՝ «Քաղաքայինների» դեմ «կարմիր սատանաների» տնային հանդիպումը կկայանա կիրակի օրը։

«Երկու թիմերն էլ դժվար ժամանակներ են ապրում, բայց սա դեռ շատ կարևոր հանդիպում է: «Սիթին» նախկինի պես լավ չի խաղում, բայց դերբին դեռ դերբի է: Սա երկու թոփ թիմերի հանդիպում է: Մենք նախկինում ապացուցել ենք, որ կարող ենք ամենաբարձր մակարդակով հանդես գալ նման խաղերում:

Նախկինում ոչ ոք չէր կարող համեմատվել «Սիթիի» հետ, իսկ հիմա ամեն ինչ այլ է, բայց այդ թիմը դեռ շատ ուժեղ խաղացողներ ունի», –  ասել է Բրունո Ֆերնանդեշը։

Մանչեսթերյան գրանդների ճակատամարտը մեկնարկում է Երևանի ժամանակով 19:30-ին։