«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունո Ֆերնանդեշը պատմել է, թե ինչ է մտածում Կևին Դե Բրույնեի վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում» անցկացնելու մասին:
Մանչեսթերյան դերբիի նախօրեին բելգիացի կիսապաշտպանը հայտարարել է, որ կլքի «քաղաքայինների» շարքերը հուլիսին, երբ կավարտվի իր գործող պայմանագիրը։
«Դե Բրույնեն Պրեմիեր լիգան ավելի լավը դարձրեց: Նա արժանի է իր ֆանտաստիկ նվաճումների համար: Պրեմիեր լիգայում 10 տարին երկար ժամանակ է: Նրա դեմ խաղալը հաճելի էր, նա կմնա առաջնության պատմության մեջ»,- ասել է Ֆերնանդեշը Sky Sports-ին տված հարցազրույցում։