Արնե Սլոտը մեկնաբանել է «Ֆուլհեմից» կրած պարտությունը

Կիրակի օրը «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 2։3 հաշվով պարտվեց «Ֆուլհեմին»։ Խաղից հետո մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Արնե Սլոտը մեկնաբանել է պարտությունը։

«Մենք դժվար շրջան ունեցանք 14 րոպեում երեք բաց թողած գնդակով: Բացի «Ֆուլհեմի» լավ խաղից, դա նաև մեր սխալների պատճառով էր: Ընդհանրապես, մենք այս սխալներից շատ չենք անում, առավել ևս երեք անգամ մեկ խաղում:

Երկրորդ խաղակեսում շատ ավելի լավ խաղացինք, բայց այս մակարդակում դժվար է հաղթել առաջին խաղակեսում երեք գնդակ բաց թողնելուց հետո»,- ասել է Սլոտը Sky Sports-ին: