Անտոնիո Ռյուդիգերը նշել է, թե ով է իր ամենաբարդ մրցակիցը Լա Լիգայում

Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը պատմել է, թե Լա Լիգայի հարձակվողներից ում է ամենադժվարը դիմակայելը։

Գերմանացի ֆուտբոլիստը նշել է Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսին

«Ո՞ր հարձակվողի դեմ է ամենադժվարը խաղալ՝ Խուլիան Ալվարեսը»,- Ռյուդիգերի խոսքերն է մեջբերում AlbicelesteTalk-ը։

25-ամյա արգենտինացին առաջին մրցաշրջանն է անցկացնում «Ատլետիկոյում»: Անցած ամառ նա Դիեգո Սիմեոնեի թիմ է տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Սիթիից»։