Մադրիդի «Ռեալի» աստղային հարձակվող Վինիսիուս Ժունիորը կարող է տեղափոխվել Ֆրանսիայի առաջնություն։
Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ն հետաքրքրված է 24-ամյա բրազիլացու ծառայություններով։ Փարիզյան գրանդը Վինիսիուսին դիտարկում է որպես Ուսման Դեմբելեի փոխարինող, ում հետ ցանկանում են պայմանագիր կնքել Պրեմիեր Լիգայի մի քանի ակումբներ։
Եթե Դեմբելեն հեռանա, ՊՍԺ-ն իր ջանքերը կներդնի Ժունիորի հետ պայմանագիր կնքելու համար։ Բրազիլացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 200 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն մադրիդյան ակումբի հետ ավարտվում է 2027 թվականի կեսերին։